«ՀՀ Լոռու մարզի Սարալանջի Հ.Թումանյանի անվան հիմնական դպրոց»
ՊՈԱԿ-ի պատմության մասին:

Սարալանջ գյուղը հիմնադրվել է Ղարսից գաղթած մի քանի ընտանիքների բնակոցմամբ:
Գյուղում 1927 թ.կազմավորվում է դպրոցը,որի համար տրամադրում են գյուղի ունեվորներից մեկի տան սենյակներից մեկը,որը կոչվում էր Բաբոյի օթախ,և ահա 1931 թ-ին սկսում են դպրոցի շենքի կառուցումը:Այն տարիների ընթացքում աշակերտների թիվը եղել է 16: Քանի որ դպրոցը ութամյա էր, ուստի գյուղի դպրոցը ավարտելուց հետո,աշակերտները շարունակում էին ուսումը մարզի տարբեր դպրոցներում և աչքի էին ընկնում իրենց բարձր գիտելիքներով:Սարալանջի սաներից են եղել Լեռնիկ Տոնոյանը-Գյումրու Պոլիտեխնիկական Ինստիտուտի դասախոս,Գունավոր մետալուրգիայի նախարար- Հենրիկ Սարուխանյանը,Սպիտակի ՆԳ բաժնի պետ Սերգեյ Հարությունյանը,Ռոբերտ Զաքարյանը,Գյուղի կոլտնտեսության նախագահ-Մարտուն Դավրուզյան և այլոք:Այս ամենի հետ նշենք,որ դպրոցի սաներից շատերը մեկնել են Ղարաբաղյան պատերազմ`իրենց Հայրենիքը պաշտպանելու,և նրանցից մեկը `ազատամարտիկ Գառնիկ Սարուխանյանը,Վարդենիսում թշնամու կրակակետը լռեցնելու պահին զոհվում է հերոսի մահով,որի հուշարձանն ել համայնքի ուժերով կանգնեցվեց դպրոցի բակում:
Դպրոցի ստեղծման տարեթիվը 1927 թ. Շենքի տիպը-հարմարեցված:
1 հարկանի,դասարանների թիվը-5,1 համակարգչային դասասենյակ,1 ՆԶՊ դասասենյակ,1 մարզահրապարակ,1 գրադարան;
Աշխատողների թիվը կազմում է-19,որոնց թվում -12 ուսուցիչ
Աշակերտների թիվը-13: Վերջին 5 տարում մեր աշակերտներից 4-ը սովորում են ՀՀ տարբեր բուհերում իսկ մնացածները ստացել և ստանում են մ/մ կրթություն: