Հայտարարություն

http://Հայտարարությունհհ-լոռու-մարզի-սարալանջի-հիմնական-դպր

<<ՀՀ Լոռու մարզի Սարալանջի Հովհ.Թումանյանի անվան հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ` ֆիզիկայի (3 դասաժամ) ուսուցչի թափուր տեղի համար

Ուսուցչի պաշտոնի համար նախատեսված վարձատրությունը որոշվում է ըստ դասաբաշխման: Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է 2փուլով` գրավոր և բանավոր` ըստ ՀՀ ԿԳ նախարարության կողմից հաստատված հարցաշարերի:

Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում`

1.հանձնաժողովի անունով գրավոր դիմում` նշելով այն աշխատատեղը, որին հավակնում է (Ձև1)

2.փաստաթուղթ (դիպլոմ) ` <<Հանրակրթության մասին>> ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի պահանջին համապատասխան որակավորման վերաբերյալ,

3.անձնագրի պատճենը,

4.ինքնակենսագրություն (Ձև 4),

5.թափուր աշխատատեղն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները (դրանց առկայության դեպքում),

6. մեկ լուսանկար` 3X4 չափի,

7,այլ պետությունների քաղաքացիները` ՀՀ-ում աշխատելու իրավունք,

8.ՀՀ արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինգրքույկ:

Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:

Փաստաթղթերն ընդունվում են սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև 2018թ. հուլիսի 27-ը ներառյալ, ամեն  օր` ժամը 10-ից մինչև 15-ը բացի շաբաթ,կիրակի և ոչ աշխատանքային այլ օրերից:

Փաստաթղթերի ընդունումն կանցկացվի ըստ կարգի:Մրցույթը տեղի կունենա  2018թ.հուլիսի 31-ին ժամը 14-ին, Սարալանջի Հովհ. Թումանյանի անվան հիմնական դպրոցում: Հեռ` (098) 12 81 20:

Ընդունող հանձնաժողով

հայտարարություն

http://Հայտարարությունհհ-լոռու-մարզի-սարալանջի-հիմնական-դպր

<<ՀՀ Լոռու մարզի Սարալանջի Հովհ.Թումանյանի անվան հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ` ֆիզիկայի (3 դասաժամ) ուսուցչի թափուր տեղի համար

Ուսուցչի պաշտոնի համար նախատեսված վարձատրությունը որոշվում է ըստ դասաբաշխման: Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է 2փուլով` գրավոր և բանավոր` ըստ ՀՀ ԿԳ նախարարության կողմից հաստատված հարցաշարերի:

Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում`

1.հանձնաժողովի անունով գրավոր դիմում` նշելով այն աշխատատեղը, որին հավակնում է (Ձև1)

2.փաստաթուղթ (դիպլոմ) ` <<Հանրակրթության մասին>> ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի պահանջին համապատասխան որակավորման վերաբերյալ,

3.անձնագրի պատճենը,

4.ինքնակենսագրություն (Ձև 4),

5.թափուր աշխատատեղն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները (դրանց առկայության դեպքում),

6. մեկ լուսանկար` 3X4 չափի,

7,այլ պետությունների քաղաքացիները` ՀՀ-ում աշխատելու իրավունք,

8.ՀՀ արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինգրքույկ:

Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:

Փաստաթղթերն ընդունվում են սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև 2018թ. ապրիլի 13-ը ներառյալ, ամեն  օր` ժամը 10-ից մինչև 15-ը բացի շաբաթ,կիրակի և ոչ աշխատանքային այլ օրերից:

Փաստաթղթերի ընդունումն կանցկացվի ըստ կարգի:Մրցույթը տեղի կունենա  2018թ.ապրիլի 20-ին ժամը 14-ին, Սարալանջի Հովհ. Թումանյանի անվան հիմնական դպրոցում: Հեռ` (098) 12 81 20:

Ընդունող հանձնաժողով

2018թ. բյուջեի նախագիծ

ՀՀ կառավարության 2017 թվականի հունվարի 12-ի N 122 որոշման հավելված 2-ով հաստատված «ՀՀ կրթության և գիտության նախարարության գերակա խնդիրները» ցանկի 99-րդ կետով ամրագրված «Յուրաքանչյուր ուսումնական հաստատությունում բյուջեի և ծախսերի կատարման վերաբերյալ  հաշվետվության հանրային
հասանելիության ապահովում» դրույթի 5-րդ ենթակետը «դպրոցի բյուջեի նախագծի քննարկմանն ու կառավարման խորհրդի կողմից հավանության է արժանացել»: Արձանագրություն թիվ 5, տրված 12.12.2017թ.:

Բյուջեի նախագիծ IMG

Բյուջեի նախագիծ IMG_0001

Դպրոցի պատմությունը

«ՀՀ Լոռու մարզի Սարալանջի Հ.Թումանյանի անվան հիմնական դպրոց»
ՊՈԱԿ-ի պատմության մասին:

Սարալանջ գյուղը հիմնադրվել է Ղարսից գաղթած մի քանի ընտանիքների բնակոցմամբ:
Գյուղում 1927 թ.կազմավորվում է դպրոցը,որի համար տրամադրում են գյուղի ունեվորներից մեկի տան սենյակներից մեկը,որը կոչվում էր Բաբոյի օթախ,և ահա 1931 թ-ին սկսում են դպրոցի շենքի կառուցումը:Այն տարիների ընթացքում աշակերտների թիվը եղել է 16: Քանի որ դպրոցը ութամյա էր, ուստի գյուղի դպրոցը ավարտելուց հետո,աշակերտները շարունակում էին ուսումը մարզի տարբեր դպրոցներում և աչքի էին ընկնում իրենց բարձր գիտելիքներով:Սարալանջի սաներից են եղել Լեռնիկ Տոնոյանը-Գյումրու Պոլիտեխնիկական Ինստիտուտի դասախոս,Գունավոր մետալուրգիայի նախարար- Հենրիկ Սարուխանյանը,Սպիտակի ՆԳ բաժնի պետ Սերգեյ Հարությունյանը,Ռոբերտ Զաքարյանը,Գյուղի կոլտնտեսության նախագահ-Մարտուն Դավրուզյան և այլոք:Այս ամենի հետ նշենք,որ դպրոցի սաներից շատերը մեկնել են Ղարաբաղյան պատերազմ`իրենց Հայրենիքը պաշտպանելու,և նրանցից մեկը `ազատամարտիկ Գառնիկ Սարուխանյանը,Վարդենիսում թշնամու կրակակետը լռեցնելու պահին զոհվում է հերոսի մահով,որի հուշարձանն ել համայնքի ուժերով կանգնեցվեց դպրոցի բակում:
Դպրոցի ստեղծման տարեթիվը 1927 թ. Շենքի տիպը-հարմարեցված:
1 հարկանի,դասարանների թիվը-5,1 համակարգչային դասասենյակ,1 ՆԶՊ դասասենյակ,1 մարզահրապարակ,1 գրադարան;
Աշխատողների թիվը կազմում է-19,որոնց թվում -12 ուսուցիչ
Աշակերտների թիվը-13: Վերջին 5 տարում մեր աշակերտներից 4-ը սովորում են ՀՀ տարբեր բուհերում իսկ մնացածները ստացել և ստանում են մ/մ կրթություն: